Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռումինիայում հայտարարել են երկրում ՆԱՏՕ-ի ուժերի երկարաժամկետ ներկայության անհրաժեշտության մասին

Ռումինիայում հայտարարել են երկրում ՆԱՏՕ-ի ուժերի երկարաժամկետ ներկայության անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հայտարարել Է, որ երկիրն ազգային տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելի զգալի եւ երկարաժամկետ ներկայության կարիք ունի:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ Է ավելի զգալի ներկայություն, թեեւ կարող եմ ասել, որ ներկայումս (…) Ռումինիայի տարածքում գտնվում Է արդեն ավելի քան 5 հազար դաշնակցային զինվոր»,- ասել Է ԱԳ նախարարության ղեկավարը հարցազրույցում, որի տեքստը հունիսի 14-ին զետեղված Է Digi24 հեռուստաալիքի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի հակամարտությունը, որն «ընթանում Է, ավելի ճիշտ արեւելյան թեւի հարավի՝ Սեւ ծովի մերձակայքում, շատ պարզորոշ ցույց տվեց, որ այդ գոտին ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար», նշել Է նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում նպատակներից մեկն Է «հավաստել, որ Սեւ ծովը ռազմավարական կարեւորության գոտի Է դաշինքի համար»:

«Ռումինիան արեւելյան թեւում բոլոր երկրներց միակն Է, որտեղ կա ՆԱՏՕ-ի մշտական ռազմակայան, այդ ռազմակայանը Դեւեսելուում Է»,- ընդգծել Է Աուրեսկուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am