Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստան գալու պատճառներից մեկը գիտության ոլորտում զարգացումներին ծանոթանալն է. Արտեմ Պատապուտյան

Հայաստան գալու պատճառներից մեկը գիտության ոլորտում զարգացումներին 
ծանոթանալն է. Արտեմ Պատապուտյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան մրցանակի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Պատապուտյանն այցելեց  ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ գիտնականը տնկեց այն բույսի հատիկը, որից  ստացել է հայտնի մոլեկուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար: 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Տեղի ունեցավ նաև գիտխորհրդի նիստ, որտեղ Արտեմ Պատապուտյանն ընտրվեց բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր:

«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում շրջայցից հետո հայկական ծագմամբ միակ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը  ԵՊԲՀ կարմիր դահլիճում հանդես եկավ  " How do you feel? The molecules that sense touch" թեմայով դասախոսությամբ:

«Հայաստանում գտնվելու պատճառներից մեկն այն է, որ նաև ծանոթանամ Հայաստանի գիտության ոլորտում զարգացումներին, ակնկալում եմ նոր համագործակցության հիմք դնել: Կառավարությունը փորձում է ավելացնել ֆինանսավորումն՝ ուղղված գիտությանը, հետազոտությանը, ինչը ոլորտի զարգացման համար առաջին կարևոր քայլերից է: Ես հույս ունեմ, որ երիտասարդ ուսանողները, տեսնելով իմ օրինակը, կձգտեն ավելի լավ արդյունքների»,- ասաց Արտեմ Պատապուտյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Արտեմ Պատապուտյանի հետ իրենց համագործակցությունը սկսվել է դեռևս 2016 թվականից, երբ նա բժշկական համալսարանում  իրականացրել է «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշում» թեմայով առաջին դասախոսությունը:

«Արտեմ Պատապուտյանի կողմից բացահայտվել է իոնային անցուղիների մի նոր ընտանիք` Piezo անցուղիները, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից: Եվ այսօր  նա ԵՊԲՀ-ում տնկեց այն բույսի հատիկը, որից ստացել է հայտնի մոլեկուլը, և մենք կսպասենք այդ գիտության ծառի պտուղներին»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am