Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց 
բնակարան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտողները, անկախ ծառայության նշանակման վայրից, կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին:

«Մի քանի օր հետո ԱԺ կմտնի համապատասխան օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունն անվարձահատույց տրամադրելու է 3-սենյականոց բնակարան Երևան քաղաքում»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության՝ Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզում, նա ավարտելուց հետո Երևանում ունենալու է 3 սենյականոց բնակարան: Խաչատրյանը կոչ արեց 18-23 տարեկան երիտասարդներին դիմել ռազմաուսումնական հաստատություն: Նա սա համարեց վերջին տասնամյակների ամենամեծ ու նշանակալի բարեփոխումը՝ սպայական «կորիզը» ձևավորելու գործում:

Համապատասխան նախագիծը հավանություն էր ստացել կառավարության հունիսի 2-ի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am