Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1300 դոլարը

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1300 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի բորսայական գները կտրուկ արագացրել են աճն այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հայտարարեց «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների նոր կրճատման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, չորեքշաբթի օրը Եվրոպայի խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսով հուլիսյան ֆյուչերսները բացվել են 1000 խորանարդ մետրի դիմաց 1069 դոլարով, ինչը 2,4 տոկոսով ավելի է երեքշաբթի օրվա 1043,5 դոլար հաշվարկային գնից: Հետո «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Siemens-ի մեկ այլ գազատուրբինի շահագործումը Պորտովայա CS-ում և հունիսի 16-ից կարող է օրական 67 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել դեպի «Հյուսիսային հոսք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am