Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ պարենային ճգնաժամը կանխելու համար. Բորել

ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ պարենային ճգնաժամը կանխելու համար. 
Բորել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: 

«Ես վստահեցրել եմ իմ բոլոր զրուցակիցներին, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ կանխելու մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն պարենային գլոբալ անվտանգության վրա։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ՝ լուծելու այնպիսի հարցեր, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։

Բորելը հավելել է, որ պետք է շտապ Ուկրաինային հնարավորություն տալ իր հացահատիկն արտահանել Սև ծովով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am