Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և Դիլիջանում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և Դիլիջանում 
հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]