Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում խնդիրները չեն հանգում մեկ հարցի. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում խնդիրները չեն հանգում մեկ հարցի. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերականագնման շուրջ բանացություններում չլուծված մնացած խնդիրները չեն սպառվում մեկ հարցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի ատաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Այն, ինչ մնում Է չլուծված մեր եւ ԱՄՆ-ի միջեւ, բնավ չի սպառվում մեկ թեմայով,- հայտարարել Է նա:- Կողմերից ոմանք ձգտում են թաքցնել մյուս հակասությունները եւ շեշտը դնել սոսկ մեկ հարցի վրա»: Ավելի վաղ մի շարք արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել են տեղեկատվություն, թե Իրանը պատրաստ Է միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար հրաժարվելու իր հիմնական պահանջներից մեկից. Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) բացառումից Վաշինգտոնի կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

Մայիսի 25-ին Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հայտարարել Է, որ Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթների լիովին կատարման վերադառնալու շուրջ բանակցությունների ձախողման հավանականությունը ներկայումս ավելի բարձր Է, քան այդ երկխոսությունում հաջողության հասնելու հնարավորությունը: Ըստ որում հունիսի 8-ին Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Թեհրանը Վաշինգտոնին Է ներկայացրել գործարքի վերականգնման շուրջ առաջարկությունների նոր փաթեթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am