Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեկնարկել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը

Մեկնարկել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հունիսի 22-ին Երևանում անցկացվեց Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Չիփ Լայտինենը կարևորեց համագործակցությունը տարբեր կառույցների միջև, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ Զբաղվածության ազգային ռազմավարության աշխատանքներում: «Հայաստանի ամենակարևոր ակտիվներից մեկը մարդկային կապիտալն է: Մենք շարունակում ենք աջակցել աշխատուժի զարգացմանը, քանզի զարգացած և մրցունակ մարդիկ են, որ թույլ են տալու երկրին ամբողջապես օգտագործելու տնտեսական ներուժը»,-ասաց նա:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին էլ կարևոր համարեց ակտիվ համագործակցությունը: «Մենք այստեղ ենք աջակցելու զբաղվածության խթանմանը Հայաստանում: Գիտենք, որ այս խնդիրը եղել է այս տարիների ընթացքում: Մենք տեսնում ենք շատ ավելի մեծ գործազրկություն երիտասարդության, կանանց և աղջիկների շրջանում: Մենք հավատացած ենք, որ միջազգային գործընկերների և ՀՀ կառավարության ջանքերը կուղղվեն ներկա խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հիմքում երիտասարդներն են: Սա այն ծրագրերից մեկն է, որը կերտում է ապագա: «Այսինքն՝ մենք ձևավորում ենք մարդ, որը պետք է մտածի, ստեղծագործի, դիմանա ապագա մարտահրավերներին»,- ասաց նա:

 «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և գործընկերների՝ Հայաստանի  ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ-ՀԱՅԱՍՏԱՆԻ կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ նպատակ ունենալով ընդլայնել երիտասարդների և կանանց աշխատանքային հմտությունների զարգացման հնարավորությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում վերջիններիս աշխատանքի հնարավորությունները:

Ծրագիրն առաքելություն ունի իրականացման 5 տարիների ընթացքում ՀՀ մարզերի 15-29 տարեկան 10 000 երիտասարդի տրամադրել աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններ և նրանցից 7 000-ի համար ապահովել բարելավված աշխատանքային հնարավորություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am