Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Բայդենը հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորախմբերի ուժեղացման միջոցառումների մասին

Բայդենը հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորախմբերի ուժեղացման միջոցառումների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել Է Եվրոպայում ամերիկյան զորախմբերն ուժեղացնելու միջոցառումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք F-35-ի երկու լրացուցիչ Էսկադրիլիա կուղարկենք Միացյալ Թագավորություն»,-ասել Է Բայդենը՝ հանդես գալով Մադրիդի մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել Է ՆԱՏՕ-ի կայքով:

«Մենք կաշխատենք մեր դաշնակիցների հետ, որպեսզի չորսից մինչեւ վեցի հասցնենք Իսպանիայի Ռոտա քաղաքում գտնվող ռազմածովային բազայում տեղակայված ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրների թիվը»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]