Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել
13:24, 30 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր:
Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցերը:
Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստվում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը Ադրբեջան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում