Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոյարսկում հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ
13:52, 11 Հուլիս 2022
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մինչ նիստի մեկնարկը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հակոբ Արշակյանն ու Յուրի Վորոբյովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում