Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գինու երթուղիները կպատմեն հայկական գինեգործության մասին՝ Հայաստան բերելով մեծ թվով զբոսաշրջիկների

Գինու երթուղիները կպատմեն հայկական գինեգործության մասին՝ Հայաստան բերելով 
մեծ թվով զբոսաշրջիկների

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեգործությունը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է. ոլորտում նոր ու հետաքրքիր գաղափարների, զբոսաշրջիկներին գրավող ծրագրերի պակաս Հայաստանում չկա:

Ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող հերթական ծրագիր մասին «Արմենպրես պոդքաստի» շրջանակում զրուցել ենք  «Գինու ծով» (The Sea Of Wine) ծրագրի ղեկավար Անի Մանասերյանի հետ։

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ հիմնական նպատակն է առաջնահերթ զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում,  բայց համապարփակ տեսանկյունից Սևծովյան տարածաշրջանի գործընկեր երկրներին դիրքավորել որպես կարևոր գինեգործական ուղղություն և օգնել գինու զբոսաշրջության շահագրգիռ կողմերին մշակել ընդհանուր մոտեցումներ:

«Նշեմ, որ  այս նպատակին հասնելու համար ծրագրի ընթացքում մշակվել են գինու երթուղիներ, և դրանք ավելին են, քան գծային քարտեզագրմամբ երթուղիները, մենք մշակել ենք թեմատիկ երթուղիներ՝  «Գինին և արվեստը», «Գինին և արկածները», «Գինին և գաստրոնոմիան», և այլն:

Այս ամենի համար պատրաստել ենք կայք, որտեղ ներկայացված են Հայաստանի բոլոր գինու գործարանները, դրանց պատմությունը և  գինու զբոսաշրջային ծառայությունների ցանկը, զբոսաշրջության ծառայությունները բարելավելու նպատակով կազմակերպվել են դասընթացներ գինեգործության ոլորտի շահագրգիռ կողմերի համար»,- ասաց Անի Մանասերյանը:

Նա նշեց, որ առաջիկայում կազմակերպելու են ևս մեկ երեկո՝ «Եկեք խոսենք գինու մասին» խորագրով: Երեկոյի ընթացքում լինելու է շփում ազատ ձևաչափով, քննարկվելու են գինու զբոսաշրջության ծառայությունների մատուցման որակի բարելավման հնարավորությունների հետ կապված հարցեր:

Անի Մանասերյանն ասաց, որ  ծրագիրը իրականացվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրամիության հետ համաֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկված են Սևծովյան ավազանի չորս երկրները՝ Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը և Ուկրաինան: «Պետք է ուրախությամբ նշենք, որ ի դեմս «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»-ի, Հայաստանը ծրագրի համակարգող երկիրն է։  Մենք այն սկսել ենք  2020 թվականի օգոստոսին և  կավարտենք մինչև տարեվերջ»,- եզրափակեց նա:

Զբոսաշրջության ոլորտի նոր ու հետաքրքիր ծրագրին ավելի մանրամասն առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

 

Զրուցեց Գայանե Գաբոյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am