Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության 
բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, Պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, Ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

«Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության շրջանակում Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների նոր մոդելը: Մանրամասներ են ներկայացվել մարզային վարչությունների վերակազմակերպման վերաբերյալ, անդրադարձ է արվել տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանը, կառուցվածքին և գործառույթներին առնչվող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս տրամաբանության ներքո՝ ընդգծելով  թվայնացման օրակարգի և պետական մարմինների փոխգործելիության կարևորությունը:

Նշվում է, որ նիստում քննարկվել է նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը, ներկայացվել է համապատասխան վիճակագրություն: Մտքեր են փոխանակվել համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման շուրջ: Այս առումով, վարչապետ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am