Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ամուսնության պետգրանցման, արարողության պետական վճարների սակագներն էականորեն նվազել են. ՀՀ արդարադատության նախարարություն

Ամուսնության պետգրանցման, արարողության պետական վճարների սակագներն 
էականորեն նվազել են. ՀՀ արդարադատության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, որպեսզի բոլոր ամուսնացող զույգերը հնարավորություն ունենան օգտվել հանդիսավոր արարողությունից՝ այսուհետ համալիրում հանդիսավոր արարողություն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 20.000 դրամ՝ գրանցման համար և 20.000 դրամ՝ որպես մուտքավճար: Նախկինում այս ծառայությունների համար զույգերը վճարում էին 60.000 դրամ:

«Ամուսնության գրանցման համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Արդարադատության նախարարության քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ՝ հասցե Վազգեն Սարգսյան 3, կամ տարածքային սպասարկման կենտրոններ:

Հայաստանում ամուսնություն կարող են գրանցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ամուսնությունը գրանցելու համար անհրաժեշտ է վերջինիս մշտական բնակության երկրի իրավասու մարմնի կողմից տրված՝ ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Ամուսնության գրանցման դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ամուսնության գրանցման դիմում հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացող անձի կողմից լրացված՝ ամուսնության դիմումի ձևանմուշի տեղեկությունները պարունակող դիմում, որը հաստատված կլինի նոտարական կարգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am