Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. 
Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում:

«Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև»,-ասաց Աղաջանյանը:

Նա հանդիպման հստակ ժամկետներ, սակայն, չնշեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am