Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը:

«Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ առաջարկը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինկենը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակումը, ինչպես Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն էր: Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումների իրականացմանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ աշխատանքներում՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: Պետքարտուղար Բլինկենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Հուլիսի 25-ին Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am