Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրենք իրականացնում են Ադրբեջանի հետ համաձայնեցված

Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ 
հարաբերությունների կարգավորման գործընթացն իրենք իրականացնում են Ադրբեջանի 
հետ համաձայնեցված

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը խոսել է թուրքական «TRT»-ին տված հարցազրույցում։

«Երկու երկրների կրոնական տոների շրջանակներում հեռախոսազրույց ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ փոխանցել ենք մեր փոխադարձ շնորհավորանքները։ Իհարկե, մենք խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք մեր սահմանը։

Ուրախ էի նաև լսել, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության առումով մեզ հետ կիսում է նման մտքեր։

Հիմա մենք ակնկալում ենք, որ նրանք (Հայաստանը-խմբ.) խոսքից զատ կոնկրետ քայլեր կձեռնարկեն։ Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք նաև լիարժեք նորմալացման և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակ ունենք»,-ասել է Էրդողանը՝ կրկին շեշտադրելով, որ Թուրքիան Հայաստանի հետ գործընթացը մշակում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am