Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված 
խաչքարի մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա֊Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայ֊չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am