Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ

Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն 
է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների համապատասխան:

«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե նրանք գործում են հիշատակված պայմանավորվածությունների հունի մեջ և նպաստում են դրանց իրագործմանը: Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, «անիվների մեջ փայտիկներ դնելու» նպատակով», - ասել է Իվան Նեչաևը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am