Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում. Օլիմպիադա

Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում. 
Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում կիսեց միավորը Ավստրիայի դեմ խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի  4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 ավարտեց մրցափուլն Ավստրիայի դեմ խաղում: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեցին միավորը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած թիմը տոնել է երեք հաղթանակառավելության հասնելով ՄադագասկարիԱնդորրայի և Եգիպտոսի հավաքականների նկատմամբ: Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am