Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

 Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ

 Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ

 ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայբեյն ի պատասխան Տայվանի նեղուցի շրջանում Պեկինի ռազմական ակտիվության ուժեղացման մտադիր Է մեծացնել իր պաշտպանությունը եւ ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել Է Տայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ներկայիս իրավիճակում կառավարությունը, բացի ռազմական հնարավորությունների մեծացումից, նաեւ սերտ շփումներ եւ փոխգործակցություն կպահպանի ԱՄՆ-ի եւ հայացքներով մոտ մյուս երկրների հետ, համատեղ կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, կխուսափի տարածշրջանում Էսկալացիայի սաստկացումից, կպահպանի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը Տայվանի նեղուցում, ինչպես նաեւ ամբողջ Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասված Է հաղորդագության մեջ:

Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել Է, որ Պեկինը շրջանում իր ռազմական ակտիվությամբ «մարտահրավեր Է նետել համաշխարհային կարգին, խախտել Է խաղաղությունն ու կայունությունը Տայվանի նեղուցում»: Տայբեյում առանձնահատուկ անհանգստություն Է առաջացրել զինավարժանքների անցկացման գոտում օտարերկրյա ինքնաթիռների եւ նավերի մուտքի՝ Պեկինի իշխանությունների արգելքը, ասված Է հաղորդագրության մեջ: Դա, գերատեսչության կարծիքով՝ լրջորն ազդում Է միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի վրա: Չնայած Պեկինի կողմից բողոքներին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել Է Տայբեյ:

Այդ այցը դարձել Է այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի առաջին այցելությունը կղզի վերջին 25 տարվա ընթաքում: ՉԺՀ-ն բազմիցս նախազգուշացրել Է ամերիկյան կողմին, որ այցը, եթե այն կայանա, չի մնա առանց հետեւանքների, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Ի պատասխան Պեկինը հայտարարել Է ափի երկայնքով եւ Տայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով եւ հրթիների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքեր սկսելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am