Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել Է 80 տոկոսով

Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել Է 80 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Էնեերգետիկական անցման նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտարարել Է, որ երկրում գազի պահեստարանները լցված են 80 տոկոսով, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը պլանավորվում Է դրանք լցնել եւս 20 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այսօր հասել ենք այն բանին, որ գազի մեր ռազմավարական պաշարները կազմում են 80 տոկոս, մենք առաջ ենք անցել պլանավորված ժամկետներից: Դա նշանակում Է, որ մենք դրանք կլցնենք մինչեւ նոյեմբերի 1-ը, եւ դա եղել Է մեր նպատակը»,-հայտնել Է նախարարը՝ օգոստոսի 3-ին հանդես գալով CNews հեռուստաալիքի եթերով: Միեւնույն ժամանակ Պանիե-Ռյունաշեն կոչ Է արել ֆրանսիացիներին՝ հատկապես «ամենախոշոր խաղորդներին», կրճատել գազի եւ Էլեկտրականության սպառումը, քանի որ «երկու համակարգերը փոխկապված են»: «Եվ դա նույնպես նպաստում Է կլիմայի տաքացման դեմ պայքարին»,-ճշտել Է նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am