Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը փոխլրացնելու են միմյանց.ՊԵԿ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ

Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը փոխլրացնելու են 
միմյանց.ՊԵԿ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության  հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը և կարևորվել ծրագրի գնման գործընթացի փուլի ավարտը։ Կողմերը հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքների բուն գործընթացը կմեկնարկի սեպտեմբերին:

ՊԵԿ նախագահը և ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաև ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքի մարզում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի և մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է տնտեսվարողներին մեկ վայրում մաքսային վարչարարության ամբողջ ծառայությունների տրամադրման գործընթացը և փաստել, որ նշված երկու ծրագրերը՝ Մեղրիի մաքսակետի արդիականացումը և ԱՏԳ կենտրոնի հիմնումը, կփոխլրացնեն միմյանց՝ նոր ու բարձր որակ հաղորդելով մաքսային վարչարարության իրականացմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am