Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նոր ալիքը

 Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նոր 
ալիքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում  խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳՆ-ը այդ մասին հայտարարություն է տարածել:

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը: Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ», - նշված է հայտարարության մեջ:

Լարվածությունը Լեռնային Ղարաբաղի գոտում սկսվել էր օգոստոսի 1-ից, երբ ըստ Արցախի Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական ստորաբաժանումները առավոտյան 09:00-ից սկսած սադրանքի էին դիմել Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում՝ փորձելով հատել շփման գիծը: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը: Ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվել էին նաև հետագա օրերին: Օգոստոսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները նոր հարձակում էին ձեռնարկել շփման գծի հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ կիրառելով հարվածային անօդաչու սարքեր, ինչի հետևանքով զոհվել էր Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայող, ևս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ էր ստացել:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am