Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

19 վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում, 1-ը՝ ծայրահեղ ծանր. Արցախի առողջապահության նախարար

19 վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում, 1-ը՝ ծայրահեղ ծանր. Արցախի 
առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն  «Ազատության» հետ զրույցում հայտնել է 19 վիրավոր մասին; Բոլոր վիրավորները բեկորային վնասվածքներ ունեն։

«Վիրավորումներն ԱԹՍ-ի հետևանքով են։Այս պահի դրությամբ ունենք 19 վիրավոր, և, ցավոք, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, որոնցից 1-ը՝ ծայրահեղ ծանր է; Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնել է նախարարը։

Հայրիյանի խոսքով՝ միջին և թեթև ծանրության վիրավորների մի մասին տեղափոխել են Երևան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում է։

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am