Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանում ապրիլի 2-ից ի վեր հայտնաբերել են կորոնավիրուսով առավելագույն վարակումները մեկ օրում

Ռուսաստանում ապրիլի 2-ից ի վեր հայտնաբերել են կորոնավիրուսով առավելագույն վարակումները մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեի թիվը մեկ օրում աճել Է 17 126-ով՝ մեկ օր առաջվա 14 638-ի դիմաց: Օգոստոսի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնն ապրլի 2-ից ի վեր, երբ արձանագրել Էին 17 949 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 653 867 դեպք:

Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 44՝ մեկ օր առաջվա 43-ի դիմաց, ընդամենը հմավարակի սկզբից մահացել Է 382 604 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 9 752՝ մեկ օր առաջվա 10 266-ի դիմաց, մինչեւ 18 010 066:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է 1 916 քվիդով հիվանդ (մեկ օր առաջ 2 038, նվազումը՝ 6 տոկոս): Հոսպիտալացումների թիվն աճել Է 41 տարածաշրջաններում եւ նվազել՝ 38-ում, եւս 6 տարածաշրջաններում իրադրությունը չի փոխվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am