Պուտինը եւ Էրդողանը Սոչիում կքննարկեն ռազմավարական էներգանախագծերը
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 5-ին Սոչիում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք բանակցություններում կքննարկի այդ թվում համատեղ ռազմավարական նախագծերն Էներգետկայի բնագավառում: Օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այն համաձայնություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել հուլիսի 19-ին Թեհրանում նախագահների երկկողմ հանդիպմանը, պլանավորվում Է մանրամասնորեն քննարկել ռուս-թուրքական բազմապլան համագործակցության թեմատիկան, ներառյալ առեւտրա-տնտեսական կապերի հետագա ընդլայնման հեռանկարները եւ Էներգետկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում