Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կոտայքի մարզի Արզական գյուղում անասնագոմի տանիք և մոտ 280 հակ անասնակեր է այրվել

Կոտայքի մարզի Արզական գյուղում անասնագոմի տանիք և մոտ 280 հակ անասնակեր է 
այրվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 22:08-ին ահազանգ է ստացել, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:46-ին, մարվել՝ 23:48-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ) և մոտ 280 հակ անասնակեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am