Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիետնամն ԱՄՆ-ին եւ Չինաստանին կոչ Է արել չբորբոքել լարվածությունը Թայվանի նեղուցում

Վիետնամն ԱՄՆ-ին եւ Չինաստանին կոչ Է արել չբորբոքել լարվածությունը Թայվանի 
նեղուցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամը կողմերին կոչ Է անում դրսեւորելու զսպվածություն եւ չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտարարել Է արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թի Թու Հանգը, օգոստոսի 12-ին հաղորդել Է Վիետնամի լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել Է Թավանի հարցի շուրջ Հանոյի հետեւողական դիրքորոշումը, որը, նրա խոսքով, հստակորեն արտացոլված Է համատեղ փաստաթղթերում, որոնք ստորագրվել են Վիետնամի եւ Չինաստանի ղեկավարների բարձր մակարդակով փոխադարձ այցերի ժամանակ: «Անշեղորեն հետեւելով «մեկ Չինաստանի» սկզբունքին՝ Վիետնամը հուսով Է, որ շահագրգիռ կողմերը կդրսեւորեն զսպվածություն, չեն բորբոքի լարվածությունը Թայվանի նեղուցում, ակտիվորեն կնպաստեն խաղաղությանը, կայունությանը, համագործակցությանը եւ զարգացմանը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել Է Լե Թի Թու Հանգը: Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանը Վիետնամի կարեւոր գործընկերներն են:

Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններն ազդում են խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա գլոբալ մասշտաբով: «Վիետնամը ցանկանում Է, որ երկու երկրները պահպանեն առողջ եւ կայուն հարաբերություններ եւ բոլոր տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Իր կոմից Վիետնամը կշարունակի առաջ տանել հարաբերությունները երկու երկրների հետ, որոնք հիմնված են անկախության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա՝ ի բարօրություն մարդկանց, հանուն խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ընդգծել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am