Ամերիկացիների 75 տոկոսը դժգոհ Է ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. հարցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացների շուրջ 75 տոկոսը դժգոհ Է այն բանից, թե ինչ իրավիճակ Է երկրում: Այս տվյալները հետեւում են սոցիոլոգիական հարցումից, որը կատարվել Է Fox News հեռուստաալիքի պատվերով եւ հրապարկվել օգոստոսի 11-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ որում 2022 թվականի մայիսին դժգոհների բաժինը կազմել 67 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլին՝ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա արդյունքներով՝ այն հավասար Է եղել ընդամենը 53 տոկոսի: Այժմ երկրի իրավիճակից գոհ Է ամերիկացիների սոսկ 24 տոկոսը: Նախագահի պաշտոնում Բայդենի գործողություններին հավանություն Է տալիս հարցման մասնակիցների լոկ 42 տոկոսը, մինչդեռ 58 տոկոսը հավանություն չի տալիս: Միացյալ Նահանգների ղեկավարի վարկանիշը բարելավվել Է այն հարցման համեմատությամբ, որը կատարվել Է մեկ ամիս առաջ՝ հուլիսի սկզբին: Այն ժամանակ նախագահի գործողություններին հավանություն Է տվել հետազոտության մասնակիցների սոսկ 40 տոկոսը: Ամերիկացիների մեծ մասը նաեւ բացասաբար Է գնահատում Բայդենի գործունեությունը նաեւ որոշակի ոլորտներում: Այսպես, Ուկրաինայի իրադրության նկատմամբ նրա վերաբերմունքից դժգոհություն Է հայտնել 56 տոկոսը, նրա գործողությունները դրականորեն Է գնահատել միայն 40 տոկոսը:
Հարցման տվյալները չեն բովանդակում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հացում: Ամբողջությամբ վերցված Սպիտակ տան արտաքին քաղաքական ուղեգիծը բացասաբար Է գնահատում 59 տոկոսը, դրական՝ 38 տոկոսը: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունից դժգոհություն Է հայտնել 55 տոկոսը, դրական գնահատական Է տվել լոկ 41 տոկոսը: Հարցումն անցկացվել Է օգոստոսի 6 – 9-ը: Դրան մասնակցել Է 1 002 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում