Երկարացվել է Դոդոնի տնային կալանքը
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննության մեջ գտնվող՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքը երկարացվել Է եւս 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը: Այդ մասին վկայում Է դատարանի որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ դատախազները Քիշնեւի շրջանային դատարան քննության միջնորդություն են ներկայացրել եւս 30 օրով քաղաքական գործչի խափանման միջոցը երկարացնելու մասին, թեեւ Դոդոնն ինքը այն համարել Է չհիմնավորված:
«Դատական ատյանը հավանություն Է տվել դատախազության պահանջին: Տնային կալանքը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի համար երկարացվում Է 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը»,-ասվում Է դատարանի հրապարակած որոշման մեջ:
Երկրի նախկին ղեկավարին մայիսի վերջին ենթարկել Էին տնային կալանքի: Նրան մեղադրում են պասիվ կոռուպցիայի, անօրինական հարստացման, պետական դավաճանության եւ հանցավոր խմբավորման կողմից քաղաքական կուսակցության ֆինանսավորման մեջ:
Այդ բոլոր մեղադրանքները կապված են այսպես կոչված «սեւ փաթեթի մասին» գործի հետ, որը նրան Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը հանձնել Է 2019 թվականին: Դոդոնը լիովին հերքում Է իր մեղքը եւ կարծում, որ գործերն իր դեմ սարքվել են քաղաքական դրդապատճառներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում