Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Ռազմիկ» մրցաձևում հաղթել է Ղազախստանի թիմը
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները կրակային երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է տասական փամփուշտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Ղազախստանի, երրորդը՝ Բելառուսի զինծառայողները:
Ըստ աղբյուրի՝ «Ռազմիկ» մրցաձևի երեք՝ «Ռազմակիրառական համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում», «Դիպուկահար» մրցափուլերի արդյունքների ամփոփումից հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում