Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը օգոստոսի 27-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:

Ըստ աղբյուրի՝ օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Միջազգային բանակային ութերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և Միջազգային բանակային խաղերի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am