Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայտարարվում է մրցույթ Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների թափուր տեղերի համար

Հայտարարվում է մրցույթ Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների 
թափուր տեղերի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Դանիել Վարուժանի  անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մաթեմատիկա» (5 ժամ), Դասվար (8 ժամ) «Հայոց լեզու և գրականություն» (12 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝   ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

  •  Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

 -դիմում (ձև 1) մեկ լուսանկար 3x4 չափի

-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)

-անձը հաստատող փաստաթուղթ

-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)

-ինքնակենսագրություն (Ձև 5)

-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում (hասցեն՝ ք. Երևան, Սեբաստիա փ. 19 շ.):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 74.14.61 հեռախոսահամարով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am