Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ

«Իմ քայլը» հիմնադրամը հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի հայ համայնքի մի 
խումբ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում են անցկացրել հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հիմնադրամի առաքելությանն ու նպատակներին: Ընդգծվել է, որ հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների:

««Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող 4 ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մարդկային ներուժի բացահայտմանը: «Հորիզոններ», «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը ներդնելով՝ հնարավորություն է ստեղծվում ձևավորել առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար առաջնային է շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ: Իրականացվող ծրագրերի գլխավոր նպատակերից մեկն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում մարդիկ կարողանան զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները և կարողությունները։

Նշվում է, որ հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը պատասխանել են Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am