Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ալեն Սիմոնյանը  և Սթիվեն Նիքսը քննարկել են ՀՀ ԱԺ-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության զարգացման ուղիները

Ալեն Սիմոնյանը  և Սթիվեն Նիքսը քննարկել են ՀՀ ԱԺ-Միջազգային հանրապետական 
ինստիտուտ համագործակցության զարգացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից,կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ:

«Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իրենց կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին: Նա ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել իրենց կազմակերպության կողմից վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերել են օրենսդիր, գործադիր եւ իշխանության այլ ճյուղերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կարեւորվել է մարզերի եւ օրենսդրի գործունեության ոլորտներին քաղհասարակության ներգրավվածության նպաստումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am