Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ՀՀ նախագահ Խաչատուրյանն արդյունավետ է համարում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը

ՀՀ նախագահ Խաչատուրյանն արդյունավետ է համարում Համաշխարհային բանկի հետ 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության 30-ամյակը նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մասնակից է եղել այդ համագործակցության մեկնարկին: «Ականատես եմ եղել, թե որքան կարևոր էր 1990-ականների սկզբին Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը: Դա այնքանով էր կարևոր, որ մենք հասկացանք, թե որոնք են մեր առաջնահերթությունները և կարևոր քայլերը: Մենք շատ կառուցողական ծրագրեր ենք արել և ունեցել շատ արդյունավետ համագործակցություն»,- ասել է նախագահը։

Նշվում է, որ հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է տարբեր ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական, թվայնացման բնագավառներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող աջակցությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և մեկտեղել ջանքերը՝ համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am