Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ, ո՞րն է ձեր օրակարգը. ԱԺ նախագահը սուր քննադատության ենթարկեց ընդդիմությանը

Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ, ո՞րն է ձեր օրակարգը. ԱԺ նախագահը սուր 
քննադատության ենթարկեց ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուր քննադատության ենթարկեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նախագահի համար անհասկանալի է, թե էլ ի՞նչ պետք է լինի, որ ընդդիմությունը ներկայանա Ազգային ժողով:

«Ինչի՞ն եք բա դուք մասնակցում, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք: Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը, անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ:

Ադրբեջանի մասով հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, չորրորդ կետով էլ նշում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գալու մասին: Լու՞րջ, բա ի՞նչ անենք, դուրս գա՞նք: Էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք»,- հետաքրքրվեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ, խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, զոհերի, վիրավորների մասին, իսկ ընդդիմությունը ասում է «Մենք մեր օրակարգը ունենք»:

«Մի եկեք էլի դահլիճ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ խնդրում: Գալիս եք, ու՞մ եք պետք: Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկել: Այստեղ քաղաքական հարց չկա՝ «քոչարյանական», «սերժական» և այլն, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք: Մի եկեք»,- եզրափակեց Սիմոնյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am