Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am