Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: 10-ից ավելի զինծառայող գերեվարված է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 զինծառայողի մարմին։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am