Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

«Հայերի կյանքն արժեք ունի». ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլն իր աջակցությունն է 
հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է «Եվրատեսիլ 2006» երգի մրցույթից, իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որում ասվում է «Հայերի կյանքն արժեք ունի» (Armenian Lives Matter):

Ադրբեջանական աղբյուրներն էլ հայտնում են, որ Թինա Կարոլը չեղարկել է Բաքվում նախատեսված համերգը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 15-ին:

Ավելի վաղ Բաքվում նախատեսված համերգն էր չեղարկել նաև ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իր համերգների համար հարթակ չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am