Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քոչարյանը համաձայնվել է Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Վեհափառի մասնակցությամբ երկրորդ հանդիպմանը մասնակցել

Քոչարյանը համաձայնվել է Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու 
Վեհափառի մասնակցությամբ երկրորդ հանդիպմանը մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթադրում է, որ կլինի Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում:

«Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը: Թե երբ կլինի, դժվարանում եմ ասել: Տվյալ դեպքում՝ Վեհափառն այդ հանդիպումը կազմակերպելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Անդրադառնալով նախորդ հանդիպմանը՝ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ լիարժեք համաձայնության եկել են իրավիճակի գնահատման հարցում, իրավիճակից ելքեր փնտրելու հարցում ՝ ոչ:

Սեպտեմբերի 22-ին, հրավերով ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am