Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 28-ին, ենթադրաբար, կատարել Է բալիստիկ հրթիռի արձակում: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի առափնյա պահապանության ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի պահականավերը տարածշրջանում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց եւ անմիջապես կապվել իշխանությունների հետ:

Արձակված հրթիռը, հավանաբար, ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներ: Ներկայումս հրթիռի արձակման պատճառով վնասի առաջացման մասին տեղեկություններ չեն ստացվել:

Տարեսկզբից ԿԺԴՀ-ն կատարել Է սպառազինությունների ավելի քան տասը փորձարկում: Վերջինը կայացել Է սեպտեմբերի 25-ին, երբ, Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 400 կիլոմետր, դրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է մոտ 50 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am