Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով

Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի իշխանությունները որոշել են լույս սեպտեմբերի 29-ի գիշերը փաստաթղթերի ստուգում անցկացնել Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հավանական հոսքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ORF-ն: Ստուգումները կանցկացվեն առնվազն տասը օր՝ 11 հսկիչ անցակետերի համար, ասել Է Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Գերհարդ Քառները:

Ավելի վաղ Սլովակիայի հետ սահմանին ստուգումների տասնօրյա ժամանակաշրջան Է անցկացրել Չեխիան: Քառները բացատրել Է, որ անօրինական միգրանտներ Ավստրիայի սահմանին դեռ չեն երեւացել, բայց ստուգումներն անցկացվում են կանխիչ կարգով, սպասելով, որ նրանք կփորձեն փոխել երթուղիները: Նա հիշեցրել Է, որ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ սահմանին հսկողությունն ուժեղացված Է արդեն վաղուց:

Չեխիան, Ավստրիան եւ Սլովակիան մտնում են Շենգենյան գոտու մեջ, որը ենթադրում Է ազատ տեղաշարժ երկրների միջեւ եւ սահմանային հսկողության բացակայություն: Սակայն Շենգենյան գոտու երկրներն իրավունք ունեն առանձին դեպքերում առանց Եվրահանձնաժողովի նախնական համաձայնության սահմանային հսկողություն իրականացնել ժամանակավոր հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am