Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Միգրացիայի միջազգային կազմակերպությունում  հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ աճ են նշել

Միգրացիայի միջազգային կազմակերպությունում  հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ աճ են նշել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Անտոնիու Վիտորինուն հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացում Է արձանագրել ամբողջ աշխարհում եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել շտապ ակտիվացնելու միջոցները:

«Մենք խնդրում ենք հավասար հարգանքով վերաբերվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր լքում են իրենց երկիրը լավ կյանքի որոնումներով: Մենք աշխարհում հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացման վկաներն ենք, եւ միջազգային հանրակցությունը պետք Է շտապ ակտիվացնի միջոցները»,- հայտարարել Է նա սեպտեմբերի 28-ին la Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նա բնորոշել Է որպես «արտակարգ հումանիտար իրավիճակ, որը Եվրոպան պետք Է լուծի այժմ»: «Ավելի քան 7 միլիոն մարդ հարկադրված Է որպես փախստական ապրելու այլ երկրներում, նրանց 50 տոկոսը կորցել Է եկամտի ցանկաած աղբյուր:

Նրանք, ովքեր վերադարձել են, համալրում են տեղահանված անձանց շարքերը. նրանք այլեւս տուն, աշխատանք չունեն: 78 տոկոսը տնտեսական աջակցության կարիք ունի: Հիմնականում դրանք կանայք են, երեխաներ, տարեց մարդիկ»,- ասել Է Վիտորինուն: Նա նաեւ նշել Է, որ «Աֆրիկայի երկրներում դիտվում Է իրադրության վատթարացում կլիմայի փոփոխության եւ պարենի ու Էներգիայի աղբյուրներից օգտվելու դժվարության պատճառով, ինչի վրա նաեւ ազդեցություն Է գործում ուկրաինական ճգնաժամը»: 

«2021 թվականին 23,7 միլիոն մարդ հարկադրված Է եղել մեկնելու  տնտեսական եւ քաղաքական պատճառներով, եւ նրանց թիվը շարունակում Է աճել»,- նշել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Փաստականների գործերով գերագույն կոմիսարի վարչությունը հաշվել Է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ սեպտեմբերի 13-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ Է ժամանել ընդհանուր առմամբ ավելի քան 7,2 միլիոն փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am