Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի սենատորներին ներկայացրել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի սենատորներին ներկայացրել է Հայաստանի 
նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  

Նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը: 

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցերին: Նախարար Միրզոյանը ֆրանսիացի սենատորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու փորձերն անթույլատրելի են և պետք է միանշանակորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ֆրանսիայի ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Նախարար Միրզոյանը կարևորել է նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am