Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մտադիր են մինչև տարեվերջ ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մտադիր են մինչև տարեվերջ ընդունել արտաքին քաղաքականության 
նոր ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն նախատեսում են մինչև 2022 թվականի ավարտը ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ, որը զգալիորեն կամրապնդի այդ կազմակերպությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը։

«Եկել է ժամանակը մեր (ԵՄ և ՆԱՏՕ-ն) ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու: Միասին մենք մշակում ենք համագործակցության նոր բազմակողմ ճանապարհային քարտեզ, որը նախատեսվում է ընդունել մինչև 2022 թվականի ավարտը», - ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am