Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի․ Տոյվո Կլաարը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի․ Տոյվո Կլաարը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը․ «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

Տեսանյութի իսկության վերաբերյալ «Արմենպրես»-ը մեկնաբանություն էր խնդրել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից, ով տվել է հետևյալ պատասխանը․ «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am