Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին

Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ 
վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը մասնակցել է հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովին, որին աշխատանքներին մասնակցել են 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:

Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի: Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վեղաժողովին քննարկվ հիմնական թեմաների թվում են եղել ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, կիբեռհանցավորությունը, երեխաների սեռական շահագործման դեմ պայքարը։ Վեհաժողովի ավարտին ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ:

Նշվում է, որ 2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվեց որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am