Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Վիկտորյա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում կայանալիք «Ռոմանսիադա» միջազգային մրցույթում

Վիկտորյա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում կայանալիք 
«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական լավագույն ռոմանսները, հայ կոմպոզիտորների հայտնի և սիրված ստեղծագործություններն են ներկայացրել երիտասարդ կատարողները Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) կայացած «Հայկական Ռոմանսիադա» տարածաշրջանային մրցույթում և գալա համերգին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դոմ Մոսկվի»-ից, Հայաստանում երրորդ անգամ անցկացվող Ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը իրականացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի, Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտի, Հայրենակիցների մոսկովյան տան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցույթի անցկացման գործում ներդրում են ունեցել  նաև Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիան և Հայաստանի երաժշտական ընկերությունը։

«Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

«Տարեցտարի մրցույթը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես կատարողների, այնպես էլ հանրության շրջանում։ Մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին և մասնակիցներին, որոնց շնորհիվ կայացավ այս երաժշտական տոնը։ Արվեստն ու մշակույթը լավագույն գործիքներն են ժողովուրդների միջև երկխոսության զարգացման և կապերի ամրապնդման համար։  Վստահ եմ, որ նման միջոցառումների շնորհիվ կկարողանանք նպաստել մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի առավել ամրապնդմանը», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի  գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ այս տարի մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր երաժշտական հաստատությունների ավելի քան 20 կատարողներ։ Մասնակիցները ցուցադրել են ռուսական և հայկական ռոմանսի կատարման տարբեր ոճեր՝ ակադեմիականից մինչև ժամանակակից։

«Կարևոր է, որ ռոմամնսները կատարում են ոչ միայն մեծահասակները, այլև  երիտասարդները։ Մրցույթին մասնակցում էին նաև 18-ամյա երգիչներ, որոնք իրենց կարիերայի սկզբում ընտրել են ամենադժվարը՝ ժանր, որի կատարման ընթացքում պետք է ցուցադրել բոլոր ունակությունները: Նրանք ցույց տվեցին բարձր մակարդակի կատարողական արվեստ և բեմական կեցվածք: Շնորհակալություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին գործակցության և մրցույթի իրականացման համար։ Այն, ինչ անում է կենտրոնը մշակութային ոլորտը զարգացնելու, մեր երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար, արժանի է հիացմունքի», – ընդգծել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։

Մրցութային  փուլերի հաղթող են ճանաչվել Սեդա Պետրոսյանը, Սոֆյա Սիմոնյանը և Դավիթ Խաչատրյանը (III տեղ), Ռիտա Պետրոսյանը և Արամ Խաչատրյանը (II տեղ), Մարգարիտա Սարգսյանը և Հեղինե Խաչատրյանը (I տեղ):

Ժյուրիի անդամները միաձայն որոշում են կայացրել և սահմանել նաև «Գրան պրի» անվանակարգը, որին արժանացել է Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Վիկտորյա Մելքոնյանը։ Նա Հայաստանը կներկայացնի ռուսական «Ռոմանսիադա» երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային մրցույթում։

«Վստահ եմ, որ Վիկտորյան արժանիորեն կներկայացնի Հայաստանը և ցույց կտա, թե ինչպես են հայերը կարողանում երգել ռուսական ռոմանս»,–  հավաստել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը։

«Ժյուրին սահմանել էր նաև հատուկ մրցանակներ, այդ թվում Գալինա Պրեոբրաժենսկայի անունից։ Մրցանակին արժանացավ Հեղինե Խաչատրյանը, որը հնարավորություն ստացավ մենահամերգով ներկայանալ Մոսկվայի ռոմանսի տանը։

Երեկոյան գալա-համերգին ներկա էին Ռուսաստանի և Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպաններ Սերգեյ Կոպիրկինը և Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը, մշակութային գործիչներ»,- հայտնում են «Դոմ Մոսկվի»-ից:

Առաջին անգամ «Հայկական Ռոմանսիադա» մրցույթը կազմակերպվել է 2020-ին։ Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը 1996-ին ստեղծվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Պրեոբրաժենսկայան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am